Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը՝ Հայաստանի փաստաբան

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը՝ Հայաստանի փաստաբան
09.12.2012 | 23:42

Sabah թերթին հարցազրույցում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահնմեդ Դավութօղլին հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ևս մեկ տարով քնեցվել է, քանի որ Հայաստանում 2013-ի փետրվարին, Ադրբեջանում 2013-ի աշնանը նախագահական ընտրություններ են կայանալու: Չնայած «քնեցվածությանը»` նախարարը նաև ասել է, որ Թուրքիան և Ռուսաստանը խորհրդակցություններ են անցկացնում ղարաբաղյան թեմայով: Հակամարտության «քնեցրածությունը» վկայում է նաև Դուբլինում ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների հայտարարությունը, որում հանդիմանել են Իլհամ Ալիևին քսենոֆոբիայի համար` նախազգուշացնելով, որ ոչ ոք թույլ չի տա պատերազմ սկսկել: Հայաստանը ժամանակ է ստացել ղարաբաղյան ակտւիվացման հաջորդ փուլին պատրաստվելու համար, բանակցությունների դադարը լավ հնարավորություն է տարածաշրջանային նոր գաղափարներ առաջադրելու համար, որոնք հակամարտության քաղաքական կարգավորում չեն պահանջում: Օրինակ, Հայաստանը կարող է Ռուսաստանի հետ համատեղ համոզել Աբխազիային բացել երկաթուղին: Հայաստանը կարող է խորացնել ԱՄՆ-ի հետ էներգետիկ հարաբերությունները` համոզելով Վաշինտոնին ներդրումներ անել Հայաստանի ատոմակայանում, որը երկրի անվտնագության յուրահատուլ երաշխիք է: Հայաստանը շատ բան կարող է անել, որպեսզի մեկ տարի անց չհայտնվի ձիու դերում, որին բոլորը քշում են:

Դիտվել է՝ 2058

Մեկնաբանություններ